Բերման ենթարկվածների մեջ կան անչափահասներ
Կենտրոնի ոստիկանության մոտ շարունակում են հավաքված մնալ բերման ենթարկված քաղաքացիների հարազատները: Ծնողներից ոմանք չգիտեն, թե ինչ հանգամանքներում են բերման ենթարկվել իրենց երեխաները:
Արդեն ազատ արձակված մանկավարժները ծնողներին տեղեկացրել են, թե ոստիկանության բաժանմունքում կան անձինք, որոնք վկայություն են տալիս, որ այդ երիտասարդներին տեսել են ցույցերին:
«Տղայիս դասղեկը հաղորդեց, որ կներեք արտահայտության համար՝ բոմժեր են ներսում, որոնց գարշահոտությունից նույնիսկ վատ է զգացել, ու ցումունք են տալիս, որ երեխաներին տեսել են ցույցերին», – «Ազատության» հետ զրույցում ասաց բերման ենթարկված Արման Հարությունյանի մայրը՝ Մարգարիտա Եղիազարյանը:
Հավաքվածներից ոմանք պատմեցին, որ ոստիկաններն իրենց ընկերներին բերման են ենթարկել խանութից:
Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկվածներից մեկն ազատ արձակվեց: Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ կան անչափահասներ: