21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մեքենան բախվել է խանութի աստիճաններին ու շրջվել

Ապրիլի 18-ին, ժամը 03:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոպահեստամասերի խանութներից մեկի աստիճաններին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ