22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգվում է

Ջրային տնտեսության   պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը  ՝ ապրիլի 12-ի   նիստին ներկայացրել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով այս թեմային՝  բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ որոշվել է, որ օրենքով սահմանված քանակով` 170 միլիոն խմ ջրառ պետք է  կատարվի։ Եթե  ջրառի ծավալները չավելացնեն, Սևանը  լուրջ վնասներ չի կրի։
«Այդ քանակով ջրառը Սևանին վնաս չի տա, եթե Արփա-Սևան թունելից նորմալ ջուրը գա։ Այստեղ էլ խնդիր կա։  Այդ թունելի վերականգնումը, կապիտակ նորոգումը շատ դանդաղ է ընթանում, և  փաստորեն, փունելը փակվում է, ջուրը չի գալիս։ Եթե  այդ բոլոր խնդիրները կարգավորվեն, 170 միլիոն խմ ջրառը խնդիր չէ», –  ասաց Կարինե Դանիելյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ