Հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն
Սուրբ Գրքից գիտենք, որ հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն. մի ուժ ատում է մյուսին և հեղափոխություն է անում, որ ինքը իշխի:
Իսկ Աստված սեր է: Եվ եթե պատվիրաններով ողջ ժողովուրդը ապաշխարի, ապա Աստված Ինքը Կթագավորի: Այդ բանի համար աղոթքում ասում ենք.
«ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ Է»:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է, ԱՅՍԻՆՔՆ` ՈՉ ԹԵ ՀՈԳԵՒՈՐ, ԱՅԼ` ՄԱՐՄՆԱՍԻՐԱԿԱՆԻ ՀՐԱՊՈՒՅՐ -ՈՐՈԳԱՅԹ, ՄԱԿԵՐԵՍԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ:
ԵՎ ՀԵՌՈՒ Է ՓՐԿՉԻ ԱՅՆ ԽՈՍՔԻՑ, ՈՐ ԱՍՈՒՄ Է. ՈՎ ՈՐ ԻՐ ԽԱՉԸ ՉՎԵՐՑՆԻ ՈՒ ԻՄ ԵՏԵՒԻՑ ՉԳԱ` ԻՆՁ ԱՐԺԱՆԻ ՉԷ:
ՀԱՐԿ Է ՆԱԽ ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓՈԽՎԵՆՔ ԸՍՏ ԱՍՏԾՈ, ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ ՊԱՀԵԼ-ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՎ, ԱՊԱ ՄՆԱՑԱԾԸ ԱՍՏՎԱԾ ԿԱՆԻ, ՔԱՆԻ ՈՐ «ԹԱԳԱՎՈՐՆ Է թագավորների, և ՏԵՐՆ Է տերերի»:
Մաքսիմ Ոսկանյան