Ուսանողները բարիկադներ են կառուցում /ֆոտո/
Ուսանողները աղբամաններ են բերում եւ բարիկադներ կառուցում Երեւանի փողոցներում։ Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը:
Այս պահին ցուցարարների կողմից փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ, հատկապես խստացված հսկողություն է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Աժ-ի եւ Բաղրամյան 26-ի աշխատակիցները չեն կարողանում հասնել աշխատավայր: Պարզ չէ, թե աշխատակիցներն ինչպես են իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով հասնելու: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ որոշ պատգամավորներ արդեն Ազգային ժողովում են:
Հիշեցնենք, այսօր ժամը 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրելէ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը: Փաշինյանին չեն միացել ԵԼՔ խմբակցության «Լուսավոր Հայաստանցի» գործընկերները: