ԱԱԾ-ն լուրջ բացահայտումներ է արել. քրեական աշխարհում թեժ է. Ժողովուրդ
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: Օրաթերթին հայտնի դարձավ որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի դեմ հարձակում կազմակերպելը, ավելին՝ այդ նպատակով արտերկրից հատուկ մարդ են հրավիրել:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ՝ Արտակ Այվազյանը: Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ այս բոլոր գաղտնալսումները հրապարակվելու են նաեւ դատարանում, սակայն հիմա իրավապահ համակարգում քննարկում են դատական նիստերը դռնբաց, թե դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, որպեսզի քրեական աշխարհում այդ գաղտնալսումները հրապարակելով՝ ավելորդ անգամ չսրեն իրավիճակը: Ի վերջո, մահափորձի պատվիրատուների շարքում նշվում է օրենքով գող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի անունը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: