ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է
Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, որի արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կկանգնեցվի գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Ծրագրի իրականացման շրջանակներում կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը:
Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի ս.թ. դեկտեմբերի 1-ին: