26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ենթադրում ենք, որ վաղը հազարավոր ՀՀ քաղաքացիներ կլինեն Ազատության հրապարակում, կմիանան մեզ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության այս պահին գտնվում են Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք Վերին Պտղնի գյուղի մոտ, քայլում ենք մայրուղով: Ճամբարը խփելու ենք հենց Պտղնիում: Մեր տրամադրվածությունը շատ վճռական է: Հուսով ենք, որ հազարավոր քաղաքացիներ մեր այս տրամադրությունը կիսում են և վաղը ժամը 18:30 –ին Ազատության հրապարակում կմիանան մեզ, որտեղ շատ քիչ ելույթներ են լինելու և տեղի են ունենալու հստակ գործողություններ՝ ոչ բռնի պայքարի շրջանակում», – ասաց Տիրան Ավինյանը:

Հարցին՝ մարզերում ժողովրդի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, նրանք պատրա՞ստ են պայքարի ելնել, փողոց դուրս գալ, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք մեր ճանապարհին նկատել այդ տրամադրություններն ու տրամադրվածությունը զգալ: Մեր ճանապարհին ամեն երկրորդ ավտոմեքենան մեզ ողջունում է, ձեռքով է անում: Դա նշանակում է՝ շատ-շատ քաղաքացիներ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, իրազեկված են: Ենթադրում ենք, որ մարդիկ վաղը կմիանան մեզ, հազարավոր ՀՀ քաղաքացիներ կլինեն Ազատության հրապարակում, որտեղ մենք կիրացնենք մեր քայլը»:

Հարցին՝ «Ելք»-ից մյուս կուսակցությունները վաղն Ազատության հրապարակում կլինե՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս կարցով պետք է դիմեք մեր երկու գործընկերներին: Այս պահին որևէ մեկնաբանություն չունեմ այդ հարցի հետ կապված»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ