Ճակատը Ազատության հրապարակում է. քիչ անց «Իմ քայլը» կմտնի այնտեղ /ֆոտո/տեսանյութ/
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քայլերթով Կոմիտասի պողոտայից շարժվելով հասել են Ազատության հրապարակ: Այստեղ քիչ հետո մեկնարկելու է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:
Նրանք էլ այստեղ են քայլում Հյուսիսային պողոտայից: Այս պահին նրանք նստել են Հյուսիային պողոտայում, ընթացքում էլ իրազեկում էին քաղաքացիներին ու հրավիրում Ազատության հրապարակ՝ կոչ անելով մերժել Սերժ Սարգսյանի վարչապետությունը: