«Պիտի գնանք» երգի հերն անիծել են, բառերը փոխել են․ գուսան Հայկազունն ահազանգում է /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում գուսան Հայկազունն ասաց՝ իր երգերը շատ երգիչներ աղավաղում են ու այլանդակում․ իսկ ո՞ւր մնաց հեղինակային իրավունքը։
Բանախոսը նշեց՝ անգամ ցանկացել է դատի տալ իր երգերն աղավաղողներին։
«Երգերս այլանդակում են, ու դա անում են նաև ամենահայտնի երգիչները։ Հ1-ով ու էլ որտեղով ասես, նաև «Երգ երգոց» ծրագրով, որը ողջ աշխարհն է նայում: Էդ հրաշք երգի միտքը աղավաղում են: Կլկլոցը դեռ մի կողմ, բառերն են փոխում: Բոլոր տներում բառերը փոխել են, հերն էլ անիծած է, բայց մի ամբողջ տուն են փոխում, ասում են՝ մենք չտեսնենք, կտեսնեն մեր ծոռները, ծոռի ծոռը։ Քանի անգամ ասել եմ՝ արա՛, էլի գցիք ձեր ծոռան ծոռի վրա՞, արդեն 100 տարի է անցել: Հզոր երգը լացկան են դարձնում: Չի’ կարելի»,- ասաց է գուսան Հայկազունը: