Մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 երկրների 290 մարզիկների մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները:
Մեր պատվիրակությունը Պրահա է ժամանել բավականին ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Միքայել Հայրապետյանը:
Այսօր մրցագորգ կմտնեն մեր մարզիկներից վեցը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա