26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանի հետ տնտեսական հույս են կապում, Սերժ Սարգսյանի հետ՝ արտաքին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կատարած հարցումների արդյունքերը: Ըստ դրանց՝  45%-ը ներքին տնտեսական հարցերում հույսը կապում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ 35%-ը: 

Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է 60%-ը, իսկ Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը:

«Սերժ Սարգսյանն այսպիսով ունենում է 95% «հզորություն», իսկ Կարեն Կարապետյանը՝ 55%»,-ասաց նա: 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ տնտեսական հարցերում հույսեր ունի հարցվածների 25%-ը, արտաքին հարցերում՝ 10%-ը:

Նա նշեց, որ այս տարիներին Կարեն Կարապետյանը, լինելով փոխվարչապետ, կստանա փորձառություն նաև արտաքին քաղաքականությունում: 

«Եթե Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը մնացին գործադիրում, ՀՀԿ-ի հզորությունն ավելի է մեծանում, քանի որ մեկի հետ տնտեսական հույսեր են կապում, իսկ մյուսի հետ՝ արտաքին քաղաքականության: Այսպիսով՝ ՀՀԿ-ն հզոր ուժ կդառնա, և փողոցային անցուդարձը դժվար կարողանա նրա վարկանիշն իջեցնել: Սերժ Սարգսյանը՝ որպես արտաքին գործող դեմք, շատ պետք է, Կարեն Կարապետյանը՝ որպես տնտեսական հարցեր լուծող, ևս շատ պետք է, եթե նրանք ներդաշնակ կարողանան աշխատել՝ ամենալավ ընտրությունը կլինի»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ