16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որևէ մեկն առանց մեզ «Ելքի» անունից չի կարող որոշում կայացնել. Փաշինյան

«Մենք խնդիր ունենք թույլ չտալ, որ այդ նիստը կայանա, եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, նշանակում է, որ մեր թեկնածուն ևս պետք է ներկա լինի, նշանակում է, որ մենք նպաստում ենք, որ այդ նիստը կայանա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նույն դաշինքի անդամ երկու կուսակցությունների՝ «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» հնարավոր ցանկության մասին՝ առաջադրել վարչապետի թեկնածու:

Հարցին, թե եթե ամեն դեպքում այս երկու կուսակցությունները, որ այս պահին դաշինքում մեծամասնություն են կազմում, որոշեն թեկնածու առաջադրել, ինչ կանի ՔՊ-ն, Փաշինյանը պատասխանեց. «Շնորհավորում եմ… ես «Ելք» խմբակցության ղեկավարն եմ, «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելք»-ի ուժերից մեկն է, և որևէ մեկը առանց մեզ «Ելքի» անունից չի կարող որոշում կայացնել, առանց ՔՊ-ի «Ելք» դաշինքը չի կարող որոշում կայացնել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ