Ամեն սիրուց առավել, բոլոր կապվածություններից վեր
Ամեն սիրուց առավել, երկրային բոլոր կապվածություններից վեր պետք է լինի ձեր սերը Տեր Աստծո հանդեպ: Ուրիշ ոչ մի կապվավածություն չպետք է գերազանցի դրան:
Սիրեցեք ձեր մերձավորներին Աստծո մեջ, բայց ոչ Աստծուց առավել: Սիրեցե՜ք Աստծուն ձեր ամբողջ էությամբ: Դա չի կլանելու ձեր սերը այն աստիճան, որ անտարբեր դարձնի ձեզ ազգականների հանդեպ, այլ ընդհակառակը, կլիացնի ձեր սերը նրանց հանդեպ այն կատարելությամբ, որը վերցված է Աստծուց, քանզի ով սիրում է Աստծուն, նա Նրան ունի իր մեջ, իսկ ունենալով Աստծուն՝ ունենում է և Կատարելություն:
(Երանելի Մարիա Վալտորտա)