Գողանում են. Ժողովուրդ
Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները: Մասնավորապես հայտնի դարձավ որ Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իրեն տան բակ է տեղափոխել ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա հենասյուները եւ դրա վրա ամրացված Պ- 270 տեսակի մալուխ, որով պետությանը պատճառվել է գույքային վնաս:
Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել 177-րդ հոդվածի հատկանիշներով գողություն: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: