Արարատում. BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ. կա 2 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 08:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 08։40-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։