Փակել են Բաղրամյան պողոտան /ֆոտո/
«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները Երեւանում ավտոերթ են իրականացնում։ Հիշեցնենք, որ նրանք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։
Ներկայումս ավտոերթով հասել են Բաղրամյան պողոտայի սկիզբ, որտեղ ոստիկանները փակել էին դեպի Բաղրամյան տանող ճանապարհն ու ավտոերթի մասնակիցները կարծես թե փոխում են ուղղությունը։