26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալիպաշտոնակատար Դավիթ Անանյանին։

Հանդիպման ընթացքում Դ․ Անանյանն Ա. Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգիզարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումներիընթացքում կփոխանցեն Արցախի գործընկերներին։

Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտիզարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱՀ և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածությանբարձր մակարդակը՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ ԱրթուրՀարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել ԱՀ հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ