«Ընդդիմությունն էլ, իշխանությունն նույն կենացներն են ասում» /տեսանյութ/
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ մեր քաղաքական դաշտում գաղափարախոսությունը շատ է պակասում։ Այս մասին այսօր քաղաքագետը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ նույն բանն են ասում, նույն կենացներն են ասում։ Օրինակ՝ Արցախի խնդիր, հայ-թուրքական հարաբերույթուններ, հայ ռուսական հարաբերություններ․․․ անգամ այս հարցերի հետ կապված՝ էլի նույն բաներն էն ասում։ Բոլոր առանցքային հարցերում բոլորը նույն բաներն են ասում», – ասաց բանախոսը։
Ըստ նրա՝ քաղաքական դաշտում իրական պայքարի համար պետք է գաղափարների պայքար լինի։
«Գոնե երկու գաղափար պիտի լինի, որ դրանք հակադրվեն իրար, իսկ մեր երկրում անգամ մի գաղափար էլ չկա», – ասաց բանախոսը։