Կլուծվեն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի որոշ խնդիրներ
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Քուվեյթի պետության կառավարության կողմից նվիրաբերության կարգով տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց համար կառուցվելիք նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն սկսելու և նախարարությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշման նախագիծը:
Ըստ ստորագրված պայմանագրի` Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցվել է նոր մասնաշենք, որն ապահովելու է շուրջ 70 անկողնային խնամքի կարիք ունեցողների խնամքը: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում կատարվել է նաև նոր մասնաշենքի բացումը:
Նախագծում գրված է, որ որոշման ընդունման դեպքում կլուծվի կազմակերպությունում խնամվող անկողնային տարեցների` պատշաճ մակարդակով խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների մատուցման խնդիրը: