26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլի 17-ին խորհրդարանը կքննարկի վարչապետի ընտրության հարցը

Ապրիլի 17-ին ժամը 12-ին Ազգային ժողովի նիստում քննարկելու ենք ՀՀ վարչապետի ընտրության հարցը. այս մասին քիչ առաջ խորհրդարանականներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմինն արդեն հայտարարեց, որ իրենց թեկնածուն կուսակցության առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է, ում թեկնածությունը շաբաթ օրը կներկայացվի խորհրդի նիստին, ապա եթե խորհուրդը որոշի առաջադրել, երկուշաբաթի կառաջադրեն այդ թեկնածությունը:

Հավելենք նաև, որ մի շարք նախաձեռնություններ, այդ թվում «Քաղաքացիական պայմանագրի» անդամների «Իմ քայլը» շարժումը ավելի վաղ հայտարարել են, որ պատրաստվում են քվեարկության օրը շրջափակել խորհրդարանի շենքը և թույլ չտալ պատգամավորներին ներկայանալ քվեարկության, քանի որ, ըստ օրենսդրության, եթե 2 անգամ խորհրդարանը չի կարողանում վարչապետ ընտրել, այն ցրվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ