26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ ճգնաժամ Հայաստանի հարեւանությամբ. պետք է մտածել. 168 Ժամ

 «Զարգացումները սիրիական թատերաբեմում, բնակա­նաբար, առնչվում են նաև Հայաստանին, քանի որ կարող են ունենալ իրենց հետևանքները: Այս գործողություններում ներգրավված է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և Ադրբեջանի հովանավոր, Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող Թուրքիան, հարևանության բոլոր երկրները, ըստ էության: Սիրիայում իրավիճակի սրման դեպքում աչալուրջ պետք է լինել և հետևել նաև իրավիճա­կին ԼՂ հակամարտության գոտում, քանի որ արտաքին զարգացումները միշտ չէ, բայց ժամանակ առ ժամանակ բա­ցասաբար են անդրադառնում ԼՂ հակամարտության շփման գծում տիրող իրավիճակի վրա: Ուստի Մերձավոր Արևելքը չպետք է դիտարկել որպես Հարավային Կովկասից կտրված և այս տարածաշրջանին չառնչվող տարածաշրջան»,- այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրա­դառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին և դրա հնա­րավոր ազդեցությանը Հայաստանի վրա: Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը պետք է մեծացնի զգոնությունը շփման գծում:

Ռուս մեկ այլ ռազմական փորձագետի Ալեքսանդր Գոլցի խոսքով, զարգացումները կախված կլինեն նրանից, թե ինչ հարվածներով գործողություն կիրականացնեն ամե­րիկացիները, և ինչպիսի հարված հասցնելու համարձակու­թյուն կունենան ռուսները: Ըստ նրա, այլ զարգացումներ կլինեն, եթե ամերիկյան կողմը վերացնի քիմիական օջախ­ները, այլ զարգացում է, եթե ամերիկյան կողմը որոշի թիրախավորել սիրիական ՀՕՊ-ը, այդ թվում ռուսական: Վերջին սցենարի դեպքում, Գոլցի կարծիքով չափազանց անցանկալի իրադարձություններ կզարգանան: Այնուամենայնիվ, ըստ նրա, իրավիճակը Սիրիայում բեկումնային է և կարող է փորձագետների հայտարարած նոր Սառը պատերազմը վե­րաճել մեծ ճգնաժամի:

«Բնականաբար, այս ամենը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա, քանի որ, բացի Հայաստանի ունեցած հակամարտություններից Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Սիրիայում հայ համայնք է պահպանվել, և այս ուղղությամբ ևս պետք է մտածել»,- ասել է նա: Ինչ վե­րաբերում է ԼՂ հակամարտությանը՝ Գոլցի համոզմամբ պետք է անել հնարավորը, որպեսզի մերձավորարևելյան սրացումները չանդրադառնան ԼՂ հակամարտության վրա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ