26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ասում են՝ գնացողի հետեւից շատ վատ բան ասել չի կարելի» /տեսանյութ/

ԿԲ նախկին վարչապետ Բագրատ Ասատրյանն  այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց՝ չի շտապում   բացասական  գնահատականներ տալ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիների մասին:

«Ասում են՝ գնացողի հետեւից շատ վատ բան ասել չի կարելի, նա արդեն գնացել է։

Այս իշխանությունն էլ է այդպես ասում, երբ մատնանշում ես արտաքին պարտքի, տնտեսական աճի ցուցանիշները», –   ասաց  Ասատրյանը:

Բանախոսը  նշեց՝ տնտեսության մեջ որեւէ գլոբալ երեւույթ չի կարելի միանշանակ լավ կամ վատ գնահատել։

 «Լավի հետ վատը կա, վատի հետ՝ լավը: Ես կարող եմ գնահատել՝ ինչ կար ու ինչին   հանգեցինք։  Ըստ պաշտոնական տվյալների ՝ աղքատության մակարդակի աճ է գրանցվել, խնդիրներն այս ընթացքում խորացան ու կարելի է շարքը շարունակել: Իմ ձեռքի տակ է Սերժ Սարգսյանի 2008 թվականի ծրագիրը, խոստումները, որոնք արդեն 2012-ին պետք է իրականություն դառնային, բայց, ցավոք, շատ ցուցանիշներ մինչ օրս կատարված չեն, արտահանման ծավալներ, ՀՆԱ-ի ցուցանիշ եւ այլն», –   ասաց բանախոսը։

Տեսանյութն՝ այստեղ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ