25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իր խմբակցությունում փոքրամասնություն է. Շարմազանով (տեսանյութ)

«Սա չի նշանակում, որ «Հանրապետականում» այլ գործիչներ չկան, բայց լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,-քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ավելի վաղ նա հայտարարեց, որ կուսակցության գործադիր մարմինը քննարկել է ու միաձայն որոշել է, որ վարչապետի իշխանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու:

ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, այս որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով իր միակ պատվիրատուի՝ ՀՀ քաղաքացու պատվերով:

Ինչ վերաբերում է հենց այս պահին այս որոշման դեմ պայքարող տարբեր նախաձեռնություններին, այդ թվում «Քաղաքացիական պայմանագրին», ապա ԱԺ փոխնախագահն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է օրենքով սահմանված կարգով ներկայացնել իր տեսակետը, բոլոր ակցիաներին, որոնք չեն հակասում Սահմանադրությանը, նորմալ եմ վերաբերում: Բայց Սահմանադրությունը մեզ է վերապահել առաջադրել վարչապետին, ՔՊ-ն թող իր գործընկերներին համոզի: ՔՊ-ն այսօր փոքրամասնություն է հենց իր ֆրակցիայում, այսօր առնվազն 5 պատգամավոր «Ելք»-ից Աժ-ում էին, թող բարի լինեին, համոզեին իրենց ֆրակցիայի գործընկերներին, ապա խոսեն ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կամ «Ծառուկյան» դաշինքից»:

Հարցին, թե ինչ պիտի այսօր լիներ, որ «Ելքի» պատգամավորների ակցիան ստացվեր, որն իր իսկ խոսքով չէր ստացվել, Շարմազանովը պատասխանեց. «Մենք սադրանքների չենք տրվում, մենք շատ հանգիստ, լուրջ իրականացնում ենք մեր աշխատանքը, եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ իշխանությունը պիտի տրվի սադրանքներին, մեր նյարդերը տեղի են տալու, ապա պետք է հասկանան, որ մենք ունենք այնքան քաղաքական հասունություն ունենք, այնքան ենք սիրում մեր երկիրը, որ սադրանքների չենք գնալու, մեզ պետք է ժողովրդավարական Հայաստան, ոչ թե ցնցումներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ