13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

1 օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 22, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է ինքնաշեն 4 ատրճանակ, որսորդական 1 հրացան, 1 նռնակ, գնդացրի 2 արկ և տարբեր տրամաչափի 238 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության 2-ական և բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ