ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան
‘’Ես առաջադրվելու ցանկություն ունեմ՝ հաշվի առնելով, որ մենք իրոք միշտ ձայն ենք հավաքել’’,-“Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Կուսակցությունը նախկինի նման ակտիվ չէ, սակայն անցկացնում է նիստեր ու հանդիպումներ: ԺԿ-ն մասնակցել է նաեւ ՏԻմ ընտրություններին, սակայն գաղտնի՝ չբացահայտելով իր կողմից սատարված թեկնածուներին, քանի որ, Կարապետյանի խոսքով, այն մարդիկ, ում իրենք են աջակցում, հետո խնդիր են ունենում իշխանության հետ:
Քաղաքական գործընթացների շուրջ բանախոսը կարծիք հայտնեց, որ արդեն մեկնարկել է նախագահական ընտրապայքարը: Henaran.am-ի հարցին, թե ո՞ւմ միջև կընթանա պայքարը, Կարապետյանն ասաց, որ այն չի ընթանա երեք նախագահների միջև: ԲՀԿ-ն չի գնա առճակատման ՀՀԿ-ի դեմ, այլ կաջակցի գործող նախագահի թեկնածությանըը՝ հույս ունենալով ապագայում ստանալ վարչապետի պաշտոնը:
՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու որոշման մասին ԺԿ նախագահն ասաց. ՛՛Ես դա ասել էի հինգ տարի առաջ, Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր թեկնածու է Արևմուտքի կողմից՛՛:
Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին ու ՀԱԿ-ի առաջարկին, որ ժողովուրդը ընտրի միասնական թեկնածու, Կարապետյանը սա “անհնարին հիմարություն” է համարում: “ՀԱԿ-ը շատ բաներ ա ասել, ու դրանց 90%-ը սուտ է, միասնական թեկնածու չի լինի: Դա անհնարին է, կան դրսի շահեր, ներսն էլ` ո՞ւմ շուրջ պիտի միավորվեն, Րաֆֆին ասում է, ես եմ, Պարույր Հայրիկյանը` ես: Մենք ընդդիմություն ընդհնարապես չունենք”,-ընդգծեց Կարապետյանը :