Քննարկում՝ սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցման վերաբերյալ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը քննարկել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցման գործընթացում երկու նախարարությունների համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիներին առնչվող հարցերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ոլորտում գործող ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, մշակել միջոցառումների և երթուղիների ընդհանուր ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա «911» և «112» ծառայություններին տուժածների տեղակայման վայրը ավելի արագ որոշել։ Անդրադարձ է եղել նաև սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ապահովագրման խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ոլորտը ներկայացնող “Savage of Sevan” ընկերության, «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ի, «Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, “Sky club” ակումբի և «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիայի ղեկավարները: