06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկ շաբաթվա ընթացքում բուսական աշխարհին հասցվել է 14.277.900 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 14.277.900 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 17 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 14.277.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 10 դեպքով (74 բոխի, 19 կաղնի, 10 բարդի, 5 թխկի, 2 հաճարենի, 8 լորենի, 6 հացենի)՝ 4.652.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

     Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.600 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 4 դեպքով (4 բոխի, 2 կաղնի, 1 հացենի, 1 հաճարենի, 2 թխկի, 2 լորենի, 25 հաճարենի)՝ 6.917.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Արմավիր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (36 բարդի) հաշվարկվել է 2.044.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 504.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 87.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

 

 

 

Շրջակա միջավայրի պահպանություն

Գեղարքունիք՝ հատուկ պահպանվող տարածքում առանց փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացման դեպքի վերաբերյալ գործը գտնվում է քննության ընթացքում։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Շիրակ՝ կանխվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք, նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։

Երևան՝ Երևանյան լճում հայտնաբերվել է 1 հատ 10մ երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը դուրս է բերվել լճից և առգրավվել։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Երևան՝ Դավիթ Բեկ 174/34 հասցեի հարակից ձորից փոշու արտանետումների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, գործը գտնվում է քննության ընթացքում։

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:

Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Վայոց Ձոր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երևան՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ