26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե խտրություն եք դնում մարդկանց միջև, մեղք եք գործում

Եղբայրնե՛ր իմ, մարդկանց միջև երբեք խտրություն մի՛ դրեք, դուք՝ որպես հավատացողներ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ, որ միայն ի՛նքը գիտի մարդկանց փառավորել։ Եթե պատահի, օրինակ, որ ոսկի մատանի դրած և փառավոր զգեստներ հագած մի մարդ գա ձեր հավաքույթին, և մյուս կողմից գա նաև աղքատ մի մարդ՝ մաշված զգեստներով, և դուք փառավոր հագուստներ ունեցողին մեծ հարգանքով ասեք՝ «Վերևո՛ւմ նստիր, խնդրեմ», մինչ աղքատին ասեք՝ «Դու այստեղ ոտքի՛ կանգնիր» և կամ՝ «Ե՛կ այստեղ գետնի՛ն նստիր՝ ոտքերիս մոտ», արդյոք դուք ձեր մեջ խտրություն դրած չե՞ք լինի և դատած չե՞ք լինի սխալ սկզբունքով։

Լսեցե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, Աստված ինքը չընտրե՞ց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգելու են այն արքայությունը, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Մինչդեռ դուք արհամարհում եք աղքատներին։ Իսկ հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. նրանք չե՞ն, որ քարշ են տալիս ձեզ դատարանից դատարան։ Նրանք չե՞ն, որ վարկաբեկում են Քրիստոսի բարի անունը, որ դուք կրում եք ձեզ վրա։

Բայց դուք լավ կանեք, եթե իսկապես կատարեք Սուրբ գրքի արքայական օրենքը, որ ասում է. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Իսկ եթե խտրություն եք դնում մարդկանց միջև, մեղք եք գործում և Օրենքի կողմից դատապարտվում եք որպես օրինազանցներ, որովհետև եթե մարդ նույնիսկ ամբողջ Օրենքը գործադրի, բայց թերանա միայն մեկ պատվիրանի կատարման մեջ, հանցավոր կլինի ամբողջ Օրենքի առաջ, քանի որ «Մի՛ սպանիր» պատվիրանը տվողը նաև պատվիրեց, թե՝ «Մի՛ շնանար»։ Եթե դու սպանություն չանես, բայց շնություն անես, հանցավոր ես Օրենքի առաջ։

Արդ, խոսեցե՛ք և գործեցե՛ք որպես մարդիկ, որոնք դատվելու են ազատությա՛ն օրենքով, որովհետև Աստված իր դատաստանի մեջ անողորմ է լինելու այն մարդու նկատմամբ, որ ողորմած չի եղել ուրիշների հանդեպ։ Մինչդեռ ողորմած մարդու դեպքում Աստծու ողորմությունը հաղթանակելու է դատաստանի ժամանակ։

(Հակոբոս առաքյալի նամակը 2:1-13)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ