26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի շարք արգելքներ ժամանցի վայրերի համար

Հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն: Այս որոշումը քննարկվում է խորհրդարանում: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքը, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են:

Որոշների տեղեկայման համար սահմանափակումներ կինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի: Տիգրան Խաչատրյանը թվարկեց հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների գործունեության տեսակները, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ», «սաունա», բաղնիք և շոգեբաղնիք: Ըստ նրա՝ այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ