26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձինք ապահովվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներով

ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:

ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման ուղիների վերհանմանը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով որպես հրամայական ևս առանձնացվում է ըստ առաջնահերթության ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը:

Վերը նշվածով պայմանավորված՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հաշմանդամություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում իրականացրել է կարիքների գնահատման հարցում և այդ արդյունքների հիման վրա նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված խնդիրների լուծումը մշտապես գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, իսկ այս միջոցառումը կրելու է շարունակական բնույթ:                  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ