25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծայրահեղ ծանր. Ժամանակ

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փու­լում ՀՀ հավաքականը շատ մոտ էր ենթախմբում Երկրորդ հորի­զոնականը զբաղեցնելուն: Եղան սուբյեկտիվ պատճառ­ներ, որոնք խանգարեցին մե­րոնց դուրս գալ «փլեյ-օֆ»: Իռլանդիայի հետ հայտնի խաղում մեր հավաքականին կանգնեց­րեց իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը՝ կարմիր քարտ ցույց տալով դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Մինասյանի գլխավորությամբ՝ Հայաստանի հավաքականը գերա­զանց էր հանդես եկել նաեւ 2014 թվականի աշխարհի առաջնու­թյան ընտրական փուլում:

Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնա­գետ: Հեռանալուց հետո, չնա­յած հասարակության պահան­ջին, Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգա­յին թիմը: Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ՝ Մինասյանն իր պահանջ­ներն ու պայմաններն է առա­ջադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:        

Իսկ  պա­հանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում են աշխատելու լիակատար ազատությանը: Ըստ էության, ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին, ինչը ստիպում է են­թադրել, որ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերա­դառնա նաեւ Յուրա Մովսիսյանը: Վերջինս մի քանի այլ ֆուտբոլիստների հետ հայտնվել էր Ռուբեն Հայրապետյանի սեւ ցուցակում եւ չէր հրավիրվում ազգային թիմ:

Մինասյանի եւ Մովսիսյանի վերադարձը կարող է էապես փոխել իրավիճակը, եւ դրական լիցքերի ու էմոցիաների վրա լուրջ առաջընթաց ունենանք: Կտրուկ փոփոխութունները կա­րող են լուրջ նախադրյալներ ստեղծել Ազգերի լիգայի խա­ղարկությունում հաղթողի կոչ­ման համար պայքարելու: Այս պահին Մովսիսյանը չունի խա­ղային պրակտիկա հւ չի խաղում իր նոր ակումբի՝ շվեդական «Ցուրգորդենի» կազմում: Կար­ծում ենք, սակայն, որ Մովսի­սյանը մոտ ժամանակներս կսկսի խաղալ Շվեդիայի ուժեղագույն թիմերից մեկում: Շատերը կպնդեն, որ Մովսիսյանն արդեն ծեր է եւ չի կարող խաղալ նախկինի պես:

Ընդու­նենք սակայն, որ ֆուտբոլիստի համար պատկառելի տարիք ունենւսլով հանդերձ՝ այս հարձակվողն ուղղակի անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին: Մեր այսօրվա հարձակվողները՝ Ռուսլան Կորյանը, Տիգրան Բարսեղյանը, Սարֆիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղամակարդա­կով մի գլուխ ավելի ցածր են Մովսիսյանից: Արթուր Պետրոսյանր շարունակ հնարավորու­թյուն էր տալիս Ադամյանին: Վերջինս խաղում էր նվիրված, բայց …  Ադտմյանը թույլ հարձակվող է, եւ դա փաստ է: Նա կարող է ազգային հավաքակա­նին օգնել՝ հանդիպման վերջին 10 րոպեներին ակտիվացնելով առջեւի գիծը: Եթե նույնիսկ մարզավիճակի եւ պրակտիկա­յի խնդիր ունենա, Մովսիսյանն իր փորձով եւ առաջատարի հատկանիշներով ավելի շատ օգուտ կտա, քան մյուս հար­ձակվողները:

Պետք է ընդունենք, որ Հայաս­տանի ազգային հավաքականի վիճակն այսօր ծայրահեղ ծանր է: Դա, բնականաբար, գիտակ­ցում է նաեւ Ռուբեն Հայրապետյանը: Միակ փրկությունը Մի­նասյանի պես փորձառու մաս­նագետին հետ բերելն էր: Այնո­ւամենայնիվ Մինասյանը մեր ազգային հավաքականը ոտքի կկանգնեցի միայն աշխատելս լիակատտր ազատություն ստանալու դեպքում, որը, կարծում ենք, ստացել է:

Ռուբեն Հայրապետյանի երեկ­վա որոշումը կարելի է շրջա­դարձային համարել մեր ազգային հավաքականի համար: Այս պահին Մինասյանը միակ մաս­նագետն է, ով տիրապետում է հայկական ֆուտբոլում առկա իրավիճակին: Օտարերկրացի բարձրակարգ մասնագետի համար ժամանակ է հարկավոր մեր ֆուտբոլին, ֆուտբոլիստնե­րին, խաղային սպեցիֆիկային ծանոթանալու համար: Մինա­սյանը չունի այդ խնդիրը: Եր­կար տարիներ նա աշխատել է Հայաստանի հավաքականում եւ լավ գիտի քայլերի հաջորդա­կանությունը:

Մինչեւ Ազգերի լիգայի խա­ղարկությունը մեր հավաքակա­նը, ամենայն հավանականությամբ, երկու ընկերական հան­դիպում կանցկացնի: Այդ հան­դիպումները, կարծում ենք, բա­վարար կլինեն Մինասյանի հա­մար, որպեսզի որոշի մեր թիմի օպտիմալ կազմը: Խնդիրն իսկապես բարդ է: Այնքան բարդ, որ Հայրապետյանը դիմեց շտապօգնության, որն, ըստ էության, վերջին հույսն է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ