Միացեք, եկեք Ազատության հրապարակ. երթը մեկնարկել է
«Հանուն Հայաստան պետության» ճակատն այս պահին երթ է անցկացնում Երևանի կենտրոնում: Նրանք քայլում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ հավանաբար ելույթներ կունենան: Ճակատը, հիշեցնենք, պայքարում է Սերժ Սարգյանի վարչապետության դեմ: Նրանք հրավիրում են բոլոր քաղաքացիներին միանալ իրենց, մերժել Սերժին: Նստացույց անող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն էլ է մասնակցում երթին:
Թամար Հովհաննիսյանը բարձրախոսով խոսելով՝ ասում է. «Միացիր, միացեք և կհաղթենք, ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավական ուժի մեջ է: Միացեք և կանխենք ռեժիմի և նրա պարագլխի վերարտադրությունը»: