26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը կարող է լինել մեր հանրապետության վարչապետը»

Գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների թեմային ու հասարակական տրամադրվածությանը՝ նկատում է՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցած տասը տարիների ընթացքում բառի բուն իմաստով անուրանալի ձեռքբերումներ ենք ունեցել.

«Անցած  տասը  տարիների ընթացքում հանրապետության նախագահ  Սերժ Սարգսյան գլխավորապես ուշադրությունը սևեռել էր միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության մակարդակի բարձրացման ու ճանաչման վրա: Ցեղասպանության դեմ պայքարի դրոշակակիր դառնալը կարևորագույն խնդիր է Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում բարձրացնելու գործում: Վատիկանում Հռոմի պապի պատարագ մատուցելը ահռելի երևույթ էր հայ ժողովրդի պատմության մեջ», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Սերժ Սարգսյանի գործունելության մասին՝ նշեց  գրող Ռազմիկ Դավոյանը։

Ըստ բանախոսի՝  երկրի   ղեկը պահել դեպի հիմնական նպատակը   դժվարագույն խնդիր է, իսկ դա  հաջողվեց միայն Սերժ Սարգսյանին:

«Սերժ Սարգսյանը կարող է լինել մեր հանրապետության վարչապետը։ Նա    կարող է կառավարության աշխատանքները  կազմակերպել։   Ունենալով հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընկերակցությունը՝ նա  կարող է վերջապես այդ Կառավարությունն այնպես կարգի բերել, որ մեր խնդիրները հասնեն իրենց լուծմանը: Ես հավատում և վստահում եմ իրեն», –   ասաց բանախոսը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ