«Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը»
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Սիրիական ճգնաժամին:
Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ Սիրիայում այժմ ընթանում է խոշոր տերությունների պայքար։
Թուրքիան փորձում է ապակայունացում մտծնել տարածաշրջանում։ Այժմ սիրիական սահմաններին տիրող անհանգիստ վիճակը կարող է անմիաջական կերպով ազդել նաև հայկական սահմանների վրա:
«Հայաստանը այսօր պետք է այդ ամենից մի դաս քաղի և կարողանա վերակենդանացնել իր արդյունաբերական, արտադրական, գիտական պոտենցիալը: Ըստ բանախոսի՝ շրջափակումը կարող է ուժեղանալ, ուստի Հայաստանը իր տնտեսությունը, իր բանակը պետք է բազավորի սեփական պոտենցիալի վրա», – ասաց քաղաքագետը։
Քաղաքագետը նշեց՝ դժվար է պետություն ստեղծել և տեղ ունենալ արևի տակ, սակայն Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը։
«Երեք ուժեր ներկայումս փորձում են դուրս մղել Արևմուտքին, ինչը նշանակում է, որ հակամարտությունն առայժմ կկառավարվի դրսից։ Սակայն սրանով Ռուսաստանը փորձում է նաև երկխոսության հարթակ գտնել Արևմուտքի հետ։ Պուտինը մինչև վերջ չի գնա Սիրիայում կոնֆլիկտի լուծման ճանապարհով, քանի որ հակամարտության լուծման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի իր զորքերը դուրս բերել այդ տարածքից», – ասաց քաղաքագետը։