26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոսել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին non sense է. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի քննարկումը խորհրդարանում համարում է շատ կարևոր, որովհետև սա արտաքին քաղաքական կյանքի ամենակարևոր ուղղություններից է: Այս մասին նա նշեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ:

Ըստ Շարմազանովի՝ այս ուղղության ամրագրումն ու այս պայմանագրի ստորագրումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի շնորհիվ է: Միաժամանակ, նա հիշեցրեց, որ ՀՀ-ն միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որ ԵՄ-ի հետ նման համաձայնագիր ունի, ինչը խոսում է, որ կոալիցիայի հետ միասին արդեն նախկին նախագահը պետականամետ արտաքին քաղաքականություն է իրականացրել՝ ուղղված ազգային շահին:

«Երկու կարևոր գործոն կա այս համաձայնագրում. առաջինը ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումն է, այսինքն՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքներն անշրջելի են, և այստեղ ԵՄ օժանդակումը շատ կարևոր է: Երկրորդ՝ այս համաձայնագրով ֆիքսվում է ղարաբաղյան հակամարտության այն բառապաշարը, որը հստակ գրված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում»,-ասաց նա ու հավելեց, որ այս համաձայնագրով օրենքի ուժ ենք տալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և այս իրավունքը այլևս դառնում է նախևառաջ օրենք: «Եվ ԵՄ անդամներն ընդունում են, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելն ու այս համաձայնագիրը չպետք է հակադրել միմյանց: «Խոսել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին non sense է»,-հավելեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ