«Ոչ թե հանուն, այլ «ինադու»»/տեսանյութ/
Այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը , անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նկատեց, որ այդ շրջանում ավելի խորացավ մենաշնորհը տնտեսության մեջ:
Քաղտեխնոլոգի խոսքով ՝ կոռուպցիան, օրինակ, շատ տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես այդպիսին, որպես երևույթ չի վերացել, որովհետև այն վերաճել է այլ՝ «ատկատների» ձևաչափի:
«Կասկադում մի կաֆե կար, անունը «Կակադու» էր, կողքը ուրիշ բացեցին, անունը դրեցին «Ինադու», մեզ մոտ ամեն ինչ արվում է ոչ թե հանուն, այլ «ինադու»: Աշխատանքային պրոցեսից այդ ինադուն պետք է հանել, վերացնել, այդ դեպքում կարող է հանուն ինչ-որ բան ստացվի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: