2000 տարի քարոզվում է ճշմարտությունը, մենք չենք կարողանում կատարյալ հավատալ
Երբ կարդում ենք Ավետարանը, ուղղակի սքանչանում ենք,իմանալով, որ մեր Տերը Հարությունից հետո երևաց աշակերտներին ոչ այնպես, ինչպես խաչվել էր, այլ նորագործված և կատարյալ տեսքով: Ուրեմն որքան առավել մեր Տերը կուրախանա, երբ մեզ տեսնի նորոգված, վերափոխված, նոր մարդ դարձած, հինը լքած և նորը ընդունած` Իր Խաչելությունից և Հարությունից հետո:
Չէ որ Իր Խաչվելու նպատակը մեր փոխված վիճակով դեպի երկինք գնալն է: 2000 տարի քարոզվում է ճշմարտությունը, մենք չենք կարողանում կատարյալ հավատալ և փոխվել, սակայն մի ակնթարթում հավատում ենք ստին, և փոխվում ենք դեպի վատը: Մենք առանց Աստծու միջամտության իրոք ոչինչ ենք:
Տեր իմ, Տեր Պարգևատու, վերցրու մեզնից մեր հինը և տուր մեզ Քո Նորը:
Տուր մեզ նոր աչքեր Քեզ տեսնելու համար, նոր ոտքեր դեպի քեզ գալու համար…