26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրահավաքին մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հանուն Հայաստան պետության ճակատի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում են նաև ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամները: Նախ նշվեց, որ այստեղ կան հացադուլավորներ, նստացույց անողներ, և իրենք բոլորը չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ մինչև ապրիլի 17 պիտի լինեն հրապարակում: Ապա ներկաները ողջունեց Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին:

Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց փորձում են կցել Սասնա ծռերին: «Իշխանությունն ինչ-որ պահի կարող է մեզ վրա հոդվածներ դնել, սա է նպատակը»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ իրենք հանդիպում են ունեցել նաև Քաղաքացիական պայմանագրի անդամների հետ, համաձայնեցրել են աշխատանքների բաժանումը:

Նա նաև հայտարարեց, որ ներկա են Արամ Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն ուրախալի է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ