26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում. Սվիտալսկի

«Բանակցություններն Ադրբեջանի հետ համաձայնագրի շուրջ ընթանում են: Այս փուլում չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան այդ բանակցությունները: Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենք աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այս համաձայնագիրը մեխանիզմներ չի պարունակում որևէ հակամարտություն լուծելու համար: Այս համաձայնագիրը արտացոլում է Եվրամիության անդամ-պետությունների դիրքորոշումները: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ միասին, որպեսզի համաձայնագիրը վավերացվի: Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում: Մենք հավատում ենք, որ համաձայնագրի վավերացումից հետո անիրականը կարող է դառնալ իրական, և Հայաստանը կզգա փաստաթղթի դրական կողմերը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ