Որտեղից է առաջացել պետական պարտքը
Ազգային ժողովում ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված հարցերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության մոտեցումը ներկայացրեց խմբակցության Ռուբեն Հակոբյանը:
Նա ի գիտություն ԱԺ մեծամասնությանը հայտարարեց, եթե մերժեն այս հանձնաժողովի ստեղծմանը, ապա քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։ Ըստ նրա, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ինչպես է 300 մլն դրամ գազի պարտք գոյացել և դրա համար անհրաժետություն համարեց, որ պետք է ստեղծվի ՛՛Գազային պայմանագրերի՛՛ մի շարք հարցեր բացահայտելու համար ժամանակավոր հանձնաժողովը, որը նախաձեռնել են 4 ոչ իշխանական ուժերը։
Ռուբեն Հակոբյանին հուզում է, թե ինչպես է գազի գինը բնակչին վաճառվում 110%-ով ավելի թանկ, քան գազը հասնում է ՀՀ սահման։ ՛՛Շատ պարզ հարց է և մենք ուզում ենք իմանալ։ Ես ասում եմ, որ սա հակաօրինական հակասահմանադրական ճանապարհով ՀՀ արտաքին պարտք է կուտակել՛՛,-ասաց նա և նշեց, որ պայմանագիևը ընդունվել է առանց Աժ-ի կողմից վավերացնելու՝ խախտելով սահմանդրության համապատասխան դրույթն ու պահանջվող օրենքը։
Ըստ պատգամավորի այդ պարտքը հետևյալ կերպ է առաջացել՝ ՛՛Կարող եմ ենթադրել, որ գրպանվել է այդ փողը, որ շահարկում եք և չեք ուզում հանձնաժողով ձևավորել և կամ էլ որ սա բացառապես քաղաքական նպատակ ունի, որ 2011-ին ապրիլին է գազը թանկացել երբ արդեն սկսել էին խորհրդարանական, այնուհետև ՀՀ նախագահի ընտրությունները և դուք թաքցրել եք, որպեսզի պահեք իշխանությունը, որովհետև գազի գնի թանկացման մասին հայտարելով ձեզ ձայն չէին տա՛՛։