Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր օգնականներին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություններ Ավետիս Բերբերյանին, Արմեն Աբելյանին, Վարուժան Ներսեսյանին և Հրայր Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ:
ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությունում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ Հրայր Ղուկասյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից»:
ՀՀ նախագահը նմանատիպ կարգադրություններ է ստորագրել նաեւ Արմեն Աբելյանի,
Ավետիս Բերբերյանի, Վարուժան Ներսեսյանի վերաբերյալ:
Նշենք, որ այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում լիազորությունների երկրորդ ժամկետը: