26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կաթողիկոսը օրհնեց Արմեն Սարգսյանին, շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ելույթ ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ: Նա նախ ողջունեց ներկաներին, դիվանագետներին, որ ժամանել են արտերկրից: Իր խոսքում կաթողիկոսը նկատեց, որ մեր ժողովուրդը պետականությունը վերականգնելու համար դիմագրավել է բազմաթիվ փորձությունների, մաքառումների ճանապարհ անցել, և հավաքական կամքով ձեռք է բերել ունեցածը:

«Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ»,-դիմելով Արմեն Սարգսյանին՝ ասաց Գարեգին երկրորդը: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը հաջողություններ է արձանագրել դիվանագիտական ասպարեզում: Ապա շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին երկիրն արժանավայել առաջնորդելու, առաջ ընթանալու և ազգանպաստ ծրագրեր իրագործելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ