Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի`Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայիապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքումքննարկվել ենհամատեղիրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվելՄԻԱՎ/ՁիԱՀ-ի և վարակիչ այլհիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներումհատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահվելուն ուղղված հարցերին։
Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակովհուշագիր ստորագրել։ Նախարարը ևս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելուհնարավորություն կընձեռի:
Կարևորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը`Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարևորաշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող և մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։
Երկուստեք ընգծվել է, որ նման դեպքերում համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել կորուստներն ու համատեղ հակազդման արդյունավետմեխանիզմներմշակել:
Աննա Պապովան նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 6-րդ միջազգային համաժողովին` այն ներկայացնելովորպես փորձի փոխանակման լավ հարթակ:
Նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ Նա ասել է, որ Հայաստանը վճռական էՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարում և 2030թ.տուբերկուլոզն էլիմինացնելու ԱՀԿ-ի կոչն իրականացնելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում: