Սերժ Սարգսյանին դեմ քվեարկողները կնվազեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ վարչապետի քվեարկությունը խպորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ ոչ թե պատգամավորները սեղմելու են կողմ կամ դեմ կոճակները, այլ նրանցից յուրաքանչյուրը ասելու ՝ ինքը կողմ է, թե դեմ առաջադրված թեկնածուին, իսկ հաշվիչ հանձնաժողովը հավելու եւ գրանցելու է քվեարկության արդյունքները:
Եթե քվեարկությունն իսկապես տեղի ունենա այդ ռեժիմով, ապա դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի, որովհետեւ մի բան է սեղմել դեմ կոճակը, մի բան է ասել, որ դու դեմ ես Սերժ Սարգսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: