01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Շվարել են. Ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 10 օրից տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կքվեարկի ԱԺ պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը:

Դաշինքի պատգամավորները փորձում են ամեն կերպ խուսափել այս հարցին ուղիղ պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ դեռ վարչապետի թեկնածուն հայտնի չէ, կամ որ իրենց քվեարկությունից, միևնույն է, ոչինչ կախված չէ, և վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան:

Մինչդեռ բոլորի համար էլ պարզ է, որ վարչապետի թեկնածության հարցը վաղուց լուծված է՝ ՀՀԿ-ն ընդամենը մի անփոխարինելի թեկնածու ունի, և որքան էլ վարչապետի հարցը լուծվի կառավարող կոալիցիայի շրջանակում, միևնույն է՝ «Ծառուկյան» դաշինքը պետք է այդ ընտրության նկատմամբ որոշակի դիրքորոշում արտահայտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ