15 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Իմ քայլը» հասավ Տավուշի մարզ

«Իմ քայլը» հասավ Տավուշի մարզ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շարժման մասնակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրանք այստեղ տնկեցին ժողովրդավարության ծառ՝ հայտարարելով, որ Հայաստանում պետք է ժողովրդավարություն լինի, այս ստահոդ պետությունն ընդունելի չի կարելի համարել: Փաշինյանը նշեց, որ 5 մարզերում են անցնում իրենց ճանապարհի ընթացքում, որն ուղղված է դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամանելու են ապրիլի 13-ին 18:30-ին: «Հույս ունենք, որ չենք նեղացնում մյուս մարզերի բնակիչներին, նրանց որ իրենց մարզերի տարածքով չենք քայլում, բայց մենք հոգով նրանց հետ ենք, ողջունում ենք բոլորին ու սպասում ենք նրանց ապրիլի 13-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում»

Այս շարժումը, հիշեցնենք, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ