26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասարակությունը միշտ էլ հաճույքով է դիտում սենսացիոն լուսաբանումները, բայց պետք է զգույշ լինել երեխաների դեպքում

«Վորլդ Վիժն» Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն ասում է, որ երեխաների մասին խնդիրներ լուսաբանելիս պետք է իրավական հարությանը հատկապես ուշադրություն դարձնել, ինչպես նաև բարոյական կողմերին: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ պետք չէ երեխայի արժանապատվությունը վարկաբեկող նյութեր հրապարակել, քանի որ հետո այդ նույն երեխայի համար դժվար է լինում վերականգնել այն հասարակության աչքերում: «Շատ մեծ է լրատվամիջոցների պատասխանատվությունը»,-նշեց նա: 

 «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանն էլ նկատեց, որ սոված, աղքատ երեխաների լուսաբանումը կարող է սենսացիա առաջանել: «Գիտենք, որ հասարակությունը միշտ էլ հաճույքով է դիտում սենսացիոն լուսաբանումները: Սակայն էթիկական կարևոր սկզբունքներ կան, որոնցով պետք է ողղորդվեն բոլոր մարդիկ, ովքեր պատրաստում են նման ռեպորտաժներ, հաղորդումներ: Յուրաքանչյուր երեխայի շահն ավելի վեր է, նրանք պետք է պաշտպանված լինեն»,-ասաց նա:

 Հայաստանի մանուկներ հիմնադրամ Լուսինե Սաղումյանն ընդգծեց, որ եղել է դեպք, երբ հրապարակումների պատճառով երեխան ինքնասպանության է գնացել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Գևորգ Հայրապետյանն ավելացրեց, որ երբեմն լրագրողները ստիպված են լինում հրապարակել տեղեկատվություն՝ հասարակությանը շոկի ենթարկելու համար, այսինքն՝ ցույց տալու, բարձրացնելու որևէ խնդիր, սակայն եթե հնարավոր է, որ լրագրողն իր նպատակին հասնի ապաանձնավորված եղենակով, օրինակ՝ առանց դեմքը ցույց տալու երեխային, ավելի լավ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ