17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Մոզամբիկի հետ մի այսպիսի պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ նիստում հիմնական զեկուցող Արամ Մանուկյանից հետարքրքվեց, թե դեկտեմբերի 2-ից հետո, երբ ՛՛գազային պայմանագրերը՛՛ ընդունվեցին, տեղյակ է՝ հենց այսօր պարտք կուտակվո՞ւմ է, թե՞ ոչ:

Նշենք, որ Արամ Մանուկյանը ներկայացնում էր ՛՛գազային պայմանագրերի՛՛ մասին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը:

Արամ Մանուկյանը հիշեցրեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը: ՛՛Ես հիշում եմ Արմեն Մովսիսյանի ասածները, որ նա հայտարարեց, թե մենք դեռևս ունենալու ենք 600 մլն-ի բեռ, որը լինելու է մինչև 2018 թվականը: Ես խոստավանում եմ, ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է նշանակում՝ բեռ ենք ունենալու…

Կամ  ասում է 150 մլդ-ը զեղչեցին, ինչի՞ են զեղչել, ես չգիտեմ այս հարցի պատասխանը: Պայմանագրեր կան, որտե՞ղ կա գրված, որ զեղչելու են մեր լավ ու սիրուն աչքերի համար: Հենց այս խութերի համար է, որ հարկավոր է ստեղծել հանձնաժողով, որը հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր գործարքն է, ինչը մենք պետք է բացահայտենք՛՛,-նշեց Մանուկյանը: 

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ շեշտեց, թե պայմանագրերը ուղղված են Հայաստանի տնտեսության ինքնուրույնության վերացմանը, ապա հարցրեց.

՛՛Սա խայտառակ պայմանագիր է, չգիտեմ՝ Մոզամբիկի հետ մի այսպիսի պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ՛՛: Արամ Մանուկյանն արձագանքեց, թե ԱԺ-ն պետք է ընդունի օրենք 5-10 տարուց ավել պայմանագիր չկնքելու մասին: 

                                                                                                

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ