01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վորոնեժում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածները հիվանդանոցից դուրս են գրվել. ՀՀ դեսպանություն

Վորոնեժում Երեւան–Մոսկվա ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած բոլոր  քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի  դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Ի լրումն Վորոնեժի մարզում վթարի հետեւանքով տուժածների մասին նախորդ հաղորդագրությունների՝ հաղորդում ենք, որ ապրիլի 5-ին Վորնեժի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած վերջին քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 20-ին Մոսկվայի ժամանակով 9.00–ին  «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար էր գրանցվել: Վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, 8 հոգի էլ հոսպիտալացվել էին Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ